«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն), ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված՝ 2024թ. փետրվարի 23-ին՝ ժամը 15:00-ին, Կապանի մշակույթի կենտրոնի շենքում՝ ք.Կապան, Չարենցի 1 հասցեում, տեղի կունենա «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ կողմից նախատեսվող Գեղանուշի պոչամբարի նախագծի փոփոխության (այսուհետ՝ Նախատեսվող գործունեություն) շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկում (3-րդ փուլ):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայքում (www.kapan.am), ինչպես նաև՝ այցելելով Կապանի համայնքապետարան (ք․ Կապան, Չարենցի 1) կամ զանգահարելով +060720072 հեռախոսահամարով կամ գրելով kapanmayor@gmail.com էլ. հասցեով: