22.06.22
ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ՎԱՀԱՆԱՎԱՆՔ
|
Հարգելի՛ համաքաղաքացիներՀունիսի 25-ին սիրով հրավիրում ենք բոլորին մասնակցելու Ուխտագնացության՝ դեպի Վահանավանքի վանական համալիր։Ժամը 8։00–ին՝ հավաք Հալիձոր թաղամասի կամրջի հարակից տարածքումԺամը 8։30–ին՝ ուխտավորների երթ դեպի ՎահանավանքՀայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է մեր հավատքի հոր՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի ելքը Վիրապից։ Տոնը 301թ․ Սուրբ Գրիգոր Լուսավորչի՝ Խոր Վիրապից դուրս գալու հիշատակության օրն է, որը սկիզբ դարձավ հայոց մեծ դարձի։ Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ տ. Մակար վրդ. Հակոբյանի օրհնությամբ «Ս. Գրիգոր Լուսավորչի ելն ի վիրաբ» տոնի օրը հռչակվել է նաև Վահանավանքի ուխտի օր։Այդ օրը մեծ շուքով տոնվելու է նաև Վահանավանք վանական համալիրի հիմնադրման ...
Մանրամասն |
|
22.06.22
ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԵՐԿՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի ՀԻՆԳԵՐՈՐԴ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ
|
1․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի շրջակա միջավայրի և բնակչության առողջության պահպանման 2023 թվականի ծրագիրը հաստատելու մասին2․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի սեփականություն համարվող գույքի գույքագրման փաստաթղթերում կատարված փոփոխությունները հաստատելու մասին3․Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 146-Ա որոշման մեջ լրացումներ կատարելու մասին4․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի վարչական սահմաններում (Ճակատեն գյուղում) գտնվող, Վարդգես Բալասանյանի սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասը Կապան համայնքի սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական ...
Մանրամասն |
|
19.06.22
ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՑԸ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
|
Հունիսի 17-ին Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա այցով հյուրընկալվել է Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում: Մայրաքաղաքի մուտքի մոտ համայնքի ղեկավարին ավանդական աղ ու հացով դիմավորել են քաղաքային իշխանության ներկայացուցիչները՝ քաղաքապետ Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ: Այնուհետև ներկաները այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր, ծաղիկներ դրել Մեծ Հայրենականում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանին և Արցախյան ազատամարտի նահատակների շիրիմներին:Օրվա երկրորդ կեսին աշխատանքային հանդիպում է տեղի ունեցել Ստեփանակերտի քաղաքապետարանում, որտեղ մասնակցել են երկու քաղաքների ղեկավարները, նրանց տեղակալները, աշխատակազմի համապատասխան բաժնի պատասխանատուները:Շնորհակալություն ...
Մանրամասն |
|
16.06.22
ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ԱՅՑՈՎ ԿԱՊԱՆՈՒՄ ԷՐ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԸ
|
Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը և Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը այսօր հանդիպում են ունեցել Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լուոյի հետ։ Ներկա էր նաև դեսպանատան ներկայացուցիչ, համալսարանների, տեղական ինքնակառավարման մարմինների և քաղաքացիական հասարակության համագործակցության հարցերի կցորդ Լյուսի Ադամսկին։Ողջունելով դեսպանի այցը Կապան՝ համայնքի ղեկավարը կարևորել է հայ–ֆրանսիական բարեկամական հարաբերությունները և հիշատակել, որ Կապանում հանքարդյունաբերության և տարածաշրջանի սոցիալ–տնտեսական զարգացման գործում մեծ ներդրում են ունեցել հենց ֆրանսիացի արդյունահանողները, ինչն էլ իր հերթին նպաստել է ֆրանս ժողովրդի հետ կապերի հետագա զարգացմանը և խորացմանը։Գևորգ Փարսյանը ...
Մանրամասն |
|
06.06.22
ԿԱՅԱՑԵԼ Է ՄԱԼՈՅԱՆ ԵՂԲԱՅՐՆԵՐԻ ԱՆՎԱՆ ԱԹԼԵՏԻԿԱՅԻ 6-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՒՇԱՄՐՑՈՒՄԸ
|
Արդեն երրորդ տարին է Կապանի քաղաքային մարզադաշտում անցկացվում է Մալոյան եղբայրների (Լիպարիտ և Մանվել) անվան աթլետիկայի միջազգային հուշամրցումը։Հունիսի 5-ին կայացած մրցաշարին՝ եռացատկ և հեռացատկ մրցաձևերում պայքարել են հանրապետության մարզադպրոցների շուրջ 37 մարզիկներ։Կանանց հեռացատկի մրցապայքարում ուժեղագույնը Յանա Սարգսյանն(Կապան) էր՝ ցուցաբերելով 6մ 27սմ արդյունք, իսկ տղամարդկանց հեռացատկում՝ Արտակ Համբարձումյանը(Երևան)՝ ցույց տալով 7մ 52սմ։Եռացատկի տղամարդկանց պայքարում չեմպիոնի կոչմանն է արժանացել Գոռ Հովակիմյանը(Արտաշատ)՝ ցույց տալով 15մ 18սմ արդյունք, իսկ կանանց եռացատկում կրկին փայլել է՝ Յանա Սարգսյանը(Կապան)՝ ցույց տալով 13մ 33սմ արդյունք։Մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկները պարգևատրվել ...
Մանրամասն |
|
04.06.22
2021-2022 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՀԱՋՈՂԱԿ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԸ
|
2021-2022 ուսումնական տարվա շրջանավարտներին նվիրված միջոցառումները Կապանում մեկնարկեցին արդեն ավանդույթ դարձած կարմիր գորգի և «Հաջողակ շրջանավարտ 2022» մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությամբ։ Մինչ մրցանակաբաշխությանն անցնելը՝ համայնքի հանրակրթական ուսումնական բոլոր հաստատությունների շրջանավարտները քայլեցին խորհրդանշական կարմիր գորգի վրայով, կիսվեցին իրենց տպավորություններով, հնչեցրին շնորհավորանքի, բարեմաղթանքի խոսքեր և հնարավորություն ունեցան լուսանկարվելու հատուկ իրենց համար պատրաստված ֆոտոհարթակում։Կապան համայնքի ղեկավարի տեղակալ Գոռ Թադևոսյանը՝ շնորհավորելով շրջանավարտներին հիշարժան և կարևոր օրվա կապակցությամբ, պատահականության սկզբունքով հանեց այն երկու հաջողակների անունները, ...
Մանրամասն |
|
03.06.22
ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ՝ ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
|
Սիրելի՛ շրջանավարտներՇնորհավորում եմ ձեզ կյանքի ամենահիշարժան իրադարձություններից մեկի՝ դպրոցական ուսումնական տարվա ավարտի և ձեր կենսագրության նոր ու կարևոր շրջափուլի մեկնարկի առթիվ:Առջևում Ձեզ սպասում է աշխարհը նորովի ճանաչելու և այդ աշխարհում ձեր տեղը գտնելու հետաքրքիր ու պատասխանատու ճանապարհ: Դպրոցական տարիներն այն կարևոր տարիներն են եղել, որոնք ձեզ տվել են հիմնարար ու համակողմանի գիտելիքներ ողջ կյանքի համար, դաստիարակություն, գեղեցիկը, ճշմարիտն ու բարին ճանաչելու ու գնահատելու կարողություն: Վստահ եմ, որ կրթօջախում ստացած գիտելիքներն ու հմտությունները կօգնեն ձեզ՝ գտնելու ձեր ճիշտ ու հաստատուն տեղը կյանքում, լավ մասնագետ և հասարակությանը պիտանի մարդ դառնալու հարցում։Այսօր որակյալ կրթություն ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |