Սյունիքի մարզի Կապանի համայնքապետարանի աճուրդային և մրցութային հանձնաժողովը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքով օգտագործման տրամադրման մրցույթ.
ԼՕՏ 1 - Ծածկագիր 09-001-0504-0067 Կապան համայնքի Կապան Գործարանային փողոցի թիվ 4/23 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների կատեգորիայի «արդյունաբերական օբյեկտների» գործառնական նշանակության 0,12014 հա հողամաս /կառուցապատման տարածքի հարաբերությունը հողամասի մակերեսին 40%/ վերամշակող արդյունաբերական գործունեություն իրականացնելու նպատակով։ Իրականացվող ծրագրի ժամկետը 10 տարի։ Մեկնարկային տարեկան վարձավճար սահմանելով 621220դրամ:
Մրցույթը տեղի կունենա 2024թ. օգոստոսի 6-ին ժամը 10:00-ին Կապանի Մշակույթի կենտրոնի շենքում / ք․Կապան Չարենցի 1/:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել. ա/հայտ, բ/ մրցույթին մասնակցության համար սահմանված 5000 դրամի չափով վճարի անդորրագիր, գ/անձնագիր, իրավաբանական անձանց համար՝ հիմնադիր փաստաթղթերը: Մրցույթի անցկացման օրը մասնակիցների կողմից վճարվում է նախավճար լոտի արժեքի 5%-ի չափով: Հայտերի ընդունումը և մասնակիցների գրանցումը դադարեցվում են մրցույթի անցկացման օրվանից երեք աշխատանքային օր առաջ։
Մրցութային քայլը կազմում է հողամասի մեկնարկային գնի 5%–ի չափով։ Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը համարվում է մրցույթում հաղթած մասնակից, որը արձանագրությունը ստորագրելու օրվանից 10 օրվա ընթացքում պարտավոր է վճարել լոտի մեկ տարվա վարձավճարը միանվագ: Հողամասի նկատմաբ սահմանափակումներ՝ սերվիտուտեր չկան։
Մրցույթի կանոնակարգին և կառուցապատման իրավունքով օգտագործման տրամադրման լոտին մասնակիցները կարող են ծանոթանալ մինչև մրցույթի բացման նախորդ օրը՝ յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին՝ ժամը 9:00-17:00 ընկած ժամանակահատվածում /բացառությամբ 13:00-14:00 ընկած ժամանակահատվածը/։
Տեղեկությունների համար դիմել Կապան համայնքի աճուրդային և մրցութային հանձնաժողով, հեռախոս +374 93090701:
Կապան համայնքի աճուրդային և մրցութային հանձնաժողով: