Այսօր: Երկուշաբթի, 14 Հոկտեմբերի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 61
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԳՈՒՅՔԻ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
ՀԱՍՄԻԿ ՂՈՆՅԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
16/03/2023
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
18/04/2023
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Սյունիքի մարզի Կապանի համայնքապետարանի աճուրդային հանձնաժողովը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող ներքոհիշյալ գույքի բաց դասական աճուրդ վաճառք.
ԼՈՏ 1 - Կապան համայնքի սեփականություն հանդիսացող VAZ 21013 մակնիշի ավտոմեքենան՝ մեկնարկային գին սահմանելով 150000 դրամ:
ԼՈՏ 2 - Կապան համայնքի սեփականություն հանդիսացող Unical մակնիշի ELLPREX 760 mwdeli թվով 2 /երկու/ ջեռուցման կաթսանները՝ մեկնարկային գին սահմանելով 6204000 դրամ:
Աճուրդը տեղի կունենա 2023թ. ապրիլի 18–ին ժամը 10:00-ին Կապանի համայնքապետարանի շենքում /Ա. Մանուկյան 5ա/:
Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել. ա/հայտ, բ/աճուրդին մասնակցության համար սահմանված 5000 դրամի չափով վճարի անդորրագիր, գ/անձնագիր, իրավաբանական անձանց համար՝ հիմնադիր փաստաթղթերը: Աճուրդի անցկացման օրը մասնակիցների կողմից վճարվում է նախավճար լոտի արժեքի 50%-ի չափով:
Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը համարվում է աճուրդում հաղթած մասնակից, որը արձանագրությունը ստորագրելու օրվանից 10 օրվա ընթացքում պարտավոր է վճարել լոտի գինը:
Աճուրդի կանոնակարգին և վաճառվելիք լոտերին մասնակիցները կարող են ծանոթանալ մինչև աճուրդի բացման նախորդ օրը՝ յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին՝ ժամը 9:00-17:00 ընկած ժամանակահատվածում /բացառությամբ 13:00-14:00 ընկած ժամանակահատվածը/:

Սյունիքի մարզի Կապանի համայնքապետարանի աճուրդային հանձնաժողովը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող ներքոհիշյալ հողամասերի բաց դասական աճուրդ վաճառք.
ԼՈՏ 1 - Ծածկագիր 09-087–0120–0052 և 09-087–0120–0053 Կապան համայնքի Սևաքար գյուղում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 4–րդ կարգի անջրդի վարելահողերի հողատեսքի՝ 0․59679 հա և 0․90324 հա հողամասերը գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով՝ մեկնարկային գին սահմանելով 700000 դրամ:
ԼՈՏ 2 - Ծածկագիր 09-001-0722-0044 Կապան համայնքի Կապան քաղաքի «Խութին արտ» այգեգործական ընկերության թաղամասի թիվ 25 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողերից 0.04646 հա հողամաս, որից շինության համար 49․28 քմ /կառուցապատման տարածքի հարաբերությունը հողամասի մակերեսին 10․6%/ բնակելի տուն կառուցելու նպատակով։ Իրականացվող ծրագրի ժամկետը՝ 5 տարի։ Հողամասի մեկնարկային գին սահմանելով 478360 դրամ:
ԼՈՏ 3 - Ծածկագիր 09-008-0001-0037 Կապան համայնքի Կապան քաղաքի Ագարակ գյուղի 1–ին փողոցի թիվ 23 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողերից 0.29068 հա հողամաս, որից շինության համար 49․28 քմ /կառուցապատման տարածքի հարաբերությունը հողամասի մակերեսին 17%/ բնակելի տուն կառուցելու նպատակով։ Իրականացվող ծրագրի ժամկետը՝ 5 տարի։ Հողամասի մեկնարկային գին սահմանելով 300000 դրամ:
ԼՈՏ 4 - Ծածկագիր 09-113–0102–0009 Կապան համայնքի Օխտար գյուղի Հովվի թաղամաս թիվ 6/2 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողերից 0.08114 հա հողամաս, որից շինության համար 49․28 քմ /կառուցապատման տարածքի հարաբերությունը հողամասի մակերեսին 6%/ բնակելի տուն կառուցելու նպատակով։ Իրականացվող ծրագրի ժամկետը՝ 10 տարի։ Հողամասի մեկնարկային գին սահմանելով 150000 դրամ:
Աճուրդը տեղի կունենա 2023թ. ապրիլի 18–ին ժամը 10:30-ին Կապանի համայնքապետարանի շենքում /Ա. Մանուկյան 5ա/:
Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել. ա/հայտ, բ/աճուրդին մասնակցության համար սահմանված 5000 դրամի չափով վճարի անդորրագիր, գ/անձնագիր, իրավաբանական անձանց համար՝ հիմնադիր փաստաթղթերը: Աճուրդի անցկացման օրը մասնակիցների կողմից վճարվում է նախավճար լոտի արժեքի 50%-ի չափով:
Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը համարվում է աճուրդում հաղթած մասնակից, որը արձանագրությունը ստորագրելու օրվանից 10 օրվա ընթացքում պարտավոր է վճարել լոտի գինը: Հողամասերի նկատմաբ սահմանափակումներ՝ սերվիտուտեր չկան։
Աճուրդի կանոնակարգին և վաճառվելիք լոտերին մասնակիցները կարող են ծանոթանալ մինչև աճուրդի բացման նախորդ օրը՝ յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին՝ ժամը 9:00-17:00 ընկած ժամանակահատվածում /բացառությամբ 13:00-14:00 ընկած ժամանակահատվածը/:

Սյունիքի մարզի Կապանի համայնքապետարանի աճուրդային և մրցութային հանձնաժողովը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող ներքոհիշյալ հողամասերի վարձակալութան իրավունքով օգտագործման տրամադրման մրցույթ.
ԼՕՏ 1 - Ծածկագիր 09-067–0104–0001 Կապան համայնքի Նորաշենիկ գյուղում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատենտեսական նշանակության 4–րդ կարգի անջրդի վարելահողերի հողատեսքի 3․0 հա հողամաս, գյուղատնտեսությամբ զբաղվելու նպատակով՝ 5 /հինգ/ տարի ժամկետով մեկնարկային տարեկան վարձավճար սահմանելով 50000 դրամ:
ԼՕՏ 2 - Ծածկագիր 09-104–0130–0002 Կապան համայնքի ՈՒժանիս գյուղում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատենտեսական նշանակության 4–րդ կարգի անջրդի վարելահողերի հողատեսքի 3․36782 հա հողամաս, գյուղատնտեսությամբ զբաղվելու նպատակով՝ 5 /հինգ/ տարի ժամկետով մեկնարկային տարեկան վարձավճար սահմանելով 30000 դրամ:
ԼՕՏ 3 - Ծածկագիր 09-001–0722–0046 Կապան համայնքի Կապան քաղաքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատենտեսական նշանակության 4–րդ կարգի անջրդի վարելահողերի հողատեսքի 0․09029 հա հողամաս, գյուղատնտեսությամբ զբաղվելու նպատակով՝ 5 /հինգ/ տարի ժամկետով մեկնարկային տարեկան վարձավճար սահմանելով 5000 դրամ:
Մրցույթը տեղի կունենա 2023թ. ապրիլի 18–ին ժամը 11:30-ին Կապանի համայնքապետարանի շենքում /Ա. Մանուկյան 5ա/:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել. ա/հայտ, բ/ մրցույթին մասնակցության համար սահմանված 5000 դրամի չափով վճարի անդորրագիր, գ/անձնագիր, իրավաբանական անձանց համար՝ հիմնադիր փաստաթղթերը: Մրցույթի անցկացման օրը մասնակիցների կողմից վճարվում է նախավճար լոտի արժեքի 5%-ի չափով: Մասնակիցները հայտի հետ կարող են ներկայացնել լրացուցիչ պարտավորություններ ստանձնելու վերաբերյալ տվյալներ՝ գյուղատնտեսական գործունեություն ծավալելու համառոտ ծրագիր /ոռոգման համակարգի անցկացում, հողամասի բարելավման ուղղված գործառույթներ, նոր աշխատատեղերի ստեղծում և այլն/, սոցիալական /բարեգործական/ բաղադրիչի առկայություն, որոնք համապատասխան գնահատման մեթոդով հաշվի են առնվելու հանձնաժողովի կողմից մրցույթում հաղթող ճանաչելու համար։ Մրցույթում հաղթելու դեպքում ներկայացված պարտավորությունները նեռարվելու են կնքվելիք հողամասի վարձակալության իրավունքով տրամադրման պայմանագրում։
Հաղթած մասնակիցը արձանագրությունը ստորագրելու օրվանից 10 օրվա ընթացքում պարտավոր է վճարել լոտի մեկ տարվա վարձավճարը միանվագ: Մրցույթում հաղթող անձը պարտավոր է վարձակալվող հողամասը օգտագործել համաձայն ագրոտեխնիկական պահանջների և իրականացնել սահմանված բնապահպանական միջոցառումներ՝ հողամասի օգտագործման միջոցների և դրանց այն մասի արգելումը, որոնք հանգեցնում են հողի որակի ու բերրիության անկմանը կամ շրջակա բնական միջավայրի վատթարացմանը։
Հողամասի նկատմաբ սահմանափակումներ՝ սերվիտուտեր չկան։
Հողամասը երեք տարվա ընթացքում նպատակային նշանակությամբ չօգտագործելու դեպքում հողամասի նկատմամբ վարձակալության իրավունքը դադարում է:
Մրցույթի կանոնակարգին և վարձակալութան իրավունքով օգտագործման տրամադրման լոտին մասնակիցները կարող են ծանոթանալ մինչև մրցույթի բացման նախորդ օրը՝ յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին՝ ժամը 9:00-17:00 ընկած ժամանակահատվածում /բացառությամբ 13:00-14:00 ընկած ժամանակահատվածը:
Տեղեկությունների համար դիմել Կապան համայնքի աճուրդային և մրցութային հանձնաժողով, հեռախոս 0285 42036:
Կապան համայնքի աճուրդային և մրցութային հանձնաժողով:

Բոլորը
Ավագանու նիստեր
Կապան համայնքի ավագանու հերթական նիստ, 22․11․2023թ
Կապան համայնքի ավագանու հերթական նիստ, 06․10․2023թ
Կապան համայնքի ավագանու հերթական նիստ, 10․05․2023թ
Կապան համայնքի ավագանու հերթական նիստ, 15․02․2022թ
Կապան համայնքի ավագանու հերթական նիստ,29.12.2021թ․
Համայնքի ավագանու առաջին նստաշրջանի առաջին նիստ
Կապան համայնքի ղեկավարի երդման արարողություն
Կապան համայնքի նորընտիր ավագանու նիստ 30.11.2021թ
Կապան համայնքի ավագանու արտահերթ նիստ, 30.12.2020թ
Կապան համայնքի ավագանու արտահերթ նիստ, 09.08.2021թ
Կապան համայնքի ավագանու նիստ, 25.09.2020թ
Կապան համայնքի ավագանու արտահերթ նիստ, 31.07.2020թ
Կապան համայնքի ավագանու արտահերթ նիստ, 03.06.2021թ
Կապան համայնքի ավագանու արտահերթ նիստ, 09.07.2021թ
Կապան համայնքի ավագանու արտահերթ նիստ, 14.07.2020թ
Կապան համայնքի ավագանու արտահերթ նիստ,19.05.2021
Կապան համայնքի ավագանու արտահերթ նիստ,17․03․2021
Կապան համայնքի ավագանու նիստ, 04.03.2020
Կապան համայնքի ավագանու արտահերթ նիստ, 14․02․2020թ
Կապան համայնքի ավագանու արտահերթ նիստ, 18.02.2021թ
Կապան համայնքի ավագանու արտահերթ նիստ, 29.01.2021
Կապան համայնքի ավագանու արտահերթ նիստ, 22․01․2020թ
Ինչպես դիմել համայնքապետարան
Կապան համայնքի ավագանու նիստ, 26․12․2019
Կապան համայնքի ավագանու նիստ, 05.12.2019
Կապան համայնքի ավագանու նիստ, 08.10.2019
Կապան համայնքի ղեկավարի ավագանու նիստ, 23.07.2019
Կապան համայնքի վագանու նիստ, 09․07․2019թ
Ավագանու արտահերթ նիստ, 03.05.2019
Կապան համայնքի ավագանու նիստ, 29.03.2019թ
Կապան համայնքի ավագանու 26.02.2019թ թիվ 1 նիստ
Ավագանու արտահերթ նիստ - 04.04.2018
Ավագանու նիստ - 24.02.2018
Կապան համայնքի ավագանու արտահերթ նիստ, 23.04.2020
Կապան համայնքի ավագանու արտահերթ նիստ, 30.06.2020
Կապան համայնքի ավագանու հերթական նիստ 25․04․2022թ
Կապան համայնքի ավագանու հերթական նիստ, 25․05․2022թ
Կապան համայնքի ավագանու հերթական նիստ,29․06․2022թ․
Կապան համայնքի ավագանու հերթական նիստ, 28․06․2023թ
Կապան համայնքի ավագանու հերթական նիստ, 12․09․2023թ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner