Այսօր: Շաբաթ, 20 Հուլիսի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 16
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ԵՐՎԱՆԴ ՂԱԶԱՆՉՅԱՆԻ ԵՎ ԳԱԼՅԱ ՆՈՎԵՆՑԻ ՀԻՇԱՏԱԿԸ ՀԱՎԵՐԺԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀՈՒՇԱՏԱԽՏԱԿ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի  18-րդ  հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 31-ի                   <<Հայաստանի Հանրապետությունում պետական և հասարակական նշանավոր գործիչներին նվիրված հուշարձանների իրականացման կարգը հաստատելու մասին>> թիվ 551 որոշման, հաշվի առնելով  այն հանգամանքը, որ Երվանդ Ղազանչյանը և Գալյա Նովենցը հանդիսանում են Կապան քաղաքի պատվավոր քաղաքացիներ հիմք ընդունելով Կապան քաղաքի պատվավոր քաղաքացի Հակոբ Ղազանչյանի դիմումը, Կապան համայնքի ավագանին   որոշում  է.

1. Համաձայնություն տալ համայնքի Հայաստանի Հանրապետության Կապան համայնքի Կապանի քաղաքի Թումանյան փողոց թիվ 11 հասցեում գտնվող Ա. Շիրվանզադեի անվան դրամատիկակական թատրոնի  շենքի պատին Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստներ, պետական մրցանակների դափնեկիրներ, Կապան քաղաքի պատվավոր քաղաքացիներ  Երվանդ Ղազանչյանի և Գալյա Նովենցի հիշատակը հավերժացնող հուշատախտակ փակցնելու նախաձեռնությանը:

2. Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(13.87 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner