Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 46-րդ, 481-րդ, 60-րդ, 57-րդ, 76-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 և 2001 թվականի սեպտեմբերի 24-ի N 896 որոշումների պահանջների և հաշվի առնելով Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է. 1․ ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի սեփականություն հանդիսացող ներքոհիշյալ հողամասերը առանց մրցույթի, 3 տարի ժամկետով օգտագործման տրամադրել կառուցապատման իրավունքով՝
1) քաղաք Կապան, Երկաթուղայինների փողոց թիվ 3/12 հասցեում գտնվող 0,0001 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության «ընդհանուր օգտագործման հողեր» գործառնական նշանակության հողամասը (կադաստրային ծածկագիրը՝ 09-001-0513-0234) 60000 ( վաթսուն հազար) դրամ տարեկան վճարով։
2) քաղաք Կապան, Մ. Հարությունյան փողոց թիվ 14/10 հասցեում գտնվող 0,0001 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության «ընդհանուր օգտագործման հողեր» գործառնական նշանակության հողամասը (կադաստրային ծածկագիրը՝ 09-001-0566-0165) 60000 ( վաթսուն հազար) դրամ տարեկան վճարով։
3) քաղաք Կապան, Շահումյան փողոց թիվ 17/3 հասցեում գտնվող 0,0001 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության «ընդհանուր օգտագործման հողեր» գործառնական նշանակության հողամասը (կադաստրային ծածկագիրը՝ 09-001-0511-0267) 60000 (վաթսուն հազար) դրամ տարեկան վճարով։
4) քաղաք Կապան, Ռ. Մելիքյան փողոց թիվ 6/25 հասցեում գտնվող 0,0001 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության «ընդհանուր օգտագործման հողեր» գործառնական նշանակության հողամասը (կադաստրային ծածկագիրը՝ 09-001-0624-0111) 70000 (յոթանասուն հազար) դրամ տարեկան վճարով։
5) քաղաք Կապան, Մ. Ստեփանյան փողոց թիվ 2/5 հասցեում գտնվող 0,0001 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության «ընդհանուր օգտագործման հողեր» գործառնական նշանակության հողամասը (կադաստրային ծածկագիրը՝ 09-001-0617-0066) 70000 (յոթանասուն հազար) դրամ տարեկան վճարով։
6) քաղաք Կապան, Շահումյան փողոց թիվ 2/17 հասցեում գտնվող 0,0001 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության «ընդհանուր օգտագործման հողեր» գործառնական նշանակության հողամասը (կադաստրային ծածկագիրը՝ 09-001-0513-0233) 70000 (յոթանասուն հազար) դրամ տարեկան վճարով։
7) քաղաք Կապան, Հալիձոր թաղամաս թիվ 14/8 հասցեում գտնվող 0,0001 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության «ընդհանուր օգտագործման հողեր» գործառնական նշանակության հողամասը (կադաստրային ծածկագիրը՝ 09-001-1216-0064) 50000 (հիսուն հազար) դրամ տարեկան վճարով։
8) քաղաք Կապան, Կ. Դեմիրճյան հրապարակ թիվ 2/27 հասցեում գտնվող 0,0001 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության «ընդհանուր օգտագործման հողեր» գործառնական նշանակության հողամասը (կադաստրային ծածկագիրը՝ 09-001-0622-0013) 70000 (յոթանասուն հազար) դրամ տարեկան վճարով։
9) քաղաք Կապան, Գ.Նժդեհի փողոց թիվ 22/7 հասցեում գտնվող 0,0001 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության «ընդհանուր օգտագործման հողեր» գործառնական նշանակության հողամասը (կադաստրային ծածկագիրը՝ 09-001-1485-0002) 60000 (վաթսուն հազար) դրամ տարեկան վճարով։
2. Սույն որոշման 1-ին կետի 1-9 ենթակետերում նշված հողամասերը օգտագործման տրամադրել կառուցապատման իրավունքով բացառապես ոչ հիմնական շինություն՝ մետաղադրամով և (կամ) թղթադրամով շահագործվող ավտոմատ (սուրճի, գազավորված ըմպելիքների և այլ սննդամթերքի) սարք տեղադրելու նպատակով:
3. Համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման կատարումը։
|