Այսօր: Կիրակի, 21 Հուլիսի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 35
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՉՈՐՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 14-Ի ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ և 62-րդ  հոդվածներով և հաշվի առնելով Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին  որոշում է.

Հաստատել Կապան համայնքի ավագանու չորրորդ նստաշրջանի 2023 թվականի փետրվարի 14-ի առաջին նիստի օրակարգը՝

1․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի 2022 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին

2․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 27-ի N 199-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու  մասին

3․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի 2022 թվականի տարեկան աշխատանքային պլանի հաշվետվությունը հաստատելու մասին

4․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 09-ի N 131-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

5․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի սեփականություն հանդիսացող գույքը` Կապան քաղաքի Ե․ Չարենցի փողոցի թիվ 4 շենքի  թիվ 1 բնակարանը  անհատույց (նվիրատվության կարգով) օտարելու մասին

6․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 27-ի N 181-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին

7․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Շրվենանց բնակավայրի վարչական ղեկավարի լիազորություններից բխող գործառույթների իրականացումը Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Առաջաձոր բնակավայրի վարչական ղեկավարին վերապահելու մասին

8․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի սեփականություն հանդիսացող գույքի կառավարման 2023թ․ ծրագիրը հաստատելու մասին

9․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 27–ի N 187–Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին

10․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի ավագանու 2020 թվականի փետրվարի 14-ի N 13-Ա որոշման մեջ լրացում կատարելու մասին

11․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի սեփականություն համարվող գույքի գույքագրման փաստաթղթերում կատարված փոփոխությունները հաստատելու մասին

12. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի  ավագանու  2022 թվականի դեկտեմբերի 27-ի N 195-Ա որոշման մեջ լրացումներ կատարելու մասին

13. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան քաղաքի գլխավոր հատակագծում փոփոխություն կատարելու և համայնքի վարչական սահմաններում գտնվող էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նշանակության հողամասի նպատակային նշանակությունը  փոփոխելու մասին

14. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Սյունիք բնակավայրի համակցված փաստաթղթում փոփոխություն կատարելու մասին

15. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Ագարակ գյուղի 1-ին փողոցի  թիվ 23  հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն   աճուրդային կարգով  օտարելու  մասին

16. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Աճանան գյուղի կենտրոնական փողոցի թիվ 24/1  հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ուղղակի վաճառքի միջոցով Էդուարդ Խորենի Գաբրիելյանին  օտարելու մասին

17. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Օխտար գյուղի Հովվի թաղամաս թիվ 6/1  հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ուղղակի վաճառքի միջոցով Ալինա Կամոյի Հայրապետյանին օտարելու մասին

18․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի ավագանու չորրորդ նստաշրջանի հերթական նիստի օրը որոշելու  մասին

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(15.45 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner