Այսօր: Շաբաթ, 20 Հուլիսի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 16
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԵՐԿՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-Ի ՉՈՐՐՈՐԴ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով և հաշվի առնելով Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին  որոշում է.

Հաստատել Կապան համայնքի ավագանու երկրորդ նստաշրջանի 2022 թվականի մայիսի 25-ի չորրորդ նիստի օրակարգը՝

 

1․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 09-ի N 131-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու  մասին 

2․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի սեփականություն համարվող գույքի գույքագրման փաստաթղթերում կատարված փոփոխությունները հաստատելու մասին 

3․ Համայնքային սեփականություն հանդիսացող գույքը՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Ուժանիս գյուղի 1-ին  փողոցի թիվ 42 հասցեում գտնվող 1819.6 քառ.մետր մակերեսով անասնաշենքը՝ 0.19226 հա սպասարկման հողամասով ուղղակի վաճառքի միջոցով օտարելու մասին

4․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի սեփականություն հանդիսացող գույքը՝ Կապան համայնքի Կապան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 33 շենքի թիվ 35 հասցեում գտնվող 3.2 քառ.մետր մակերեսով տարածքը հրապարակային սակարկություններով օտարելու մասին

5․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի սեփականություն հանդիսացող գույքը՝ Կապան համայնքի Կապան քաղաքի Ա. Մանուկյան փողոցի թիվ 1 շենքի թիվ 12/1 հասցեում գտնվող 6.2 քառ.մետր մակերեսով տարածքը հրապարակային սակարկություններով օտարելու մասին

6․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի  ավագանու  2021 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 146-Ա որոշման մեջ լրացումներ կատարելու մասին

7․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան քաղաքի Կավարտ թաղամասի թիվ 176/1 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ուղղակի վաճառքի միջոցով Գարիկ Աբրահամյանին  օտարելու մասին

8․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասի  թիվ 16/58 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ուղղակի վաճառքի միջոցով Վաչե Սարգսյանին օտարելու մասին

9․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան  համայնքի ավագանու 2016 թվականի հունիսի  29-ի  N 37-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին 

10․ Հայաստանի Հանրապետության Սյունիք մարզի Կապան  համայնքի   սեփականություն հանդիսացող հողամասերը կառուցապատման իրավունքով օգտագործման տրամադրելու  մասին

11․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Ագարակ գյուղի 2-րդ փողոց թիվ 18 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն   աճուրդային կարգով  օտարելու  մասին

12․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան  համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 25-ի  N 77-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին

13․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի ավագանու երկրորդ նստաշրջանի հերթական նիստի օրը որոշելու մասին

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(15.74 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner