Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29)-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշման և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2022 թվականի 26-ի N 2/փ-107 դրական եզրակացությունն ու Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Գեղանուշ բնակավայրի համակցված փաստաթղթում կատարել փոփոխություն և որպես առաջնահերթ միջոցառում, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0,05182 հա (կադաստրային ծածկագիր՝ 09-025-0522-0001-ից) այլ հողատեսքը և պետական սեփականություն հանդիսացող անտառային նշանակության 1,92293 հա (կադաստրային ծածկագիր՝ 09-025-0202-0001-ից) թփուտը փոխադրել էներգետիկայի, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նշանակության հողերի կատեգորիա՝ տրանսպորտի հողեր գործառնական նշանակությամբ:
2. Համայնքի ղեկավարին՝ իրականացնել սույն որոշումից բխող գործառույթները:
|