Այսօր: Շաբաթ, 13 Հուլիսի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 3
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 51-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԳՈՌ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՊԱՆ ՔԱՂԱՔԻ ԴԱՎԻԹ ԲԵԿ ՀՐԱՊԱՐԱԿԻ ԹԻՎ 5 ԵՐԹՈՒՂՈՒ ԿԱՆԳԱՌԻ ՀԱՐԵՎԱՆՈՒԹՅԱՄԲ ՀԱՆԳՍՏԻ ԳՈՏՈՒ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՍԱՆՀԱՆԳՈՒՅՑԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ «Վ. ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՆԿԱԿԱՆ ԶԲՈՍԱՅԳԻ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է.

1.Կապան համայնքի Կապան քաղաքի Դավիթ Բեկ հրապարակի թիվ 5 երթուղու կանգառի հարևանությամբ հանգստի գոտու հասարակական սանհանգույցի սպասարկումը և մատուցվող ծառայության դիմաց փոխհատուցման վճարի գանձման գործառույթը վերապահել «Վ. Սարգսյանի անվան մանկական զբոսայգի» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը:

2.Ծառայության մատուցումից ստացված հասույթը հաշվեգրել ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի բյուջեի օգտին:

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԳՈՌ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(15.48 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner