Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով և 34-րդ հոդվածով, Կապան համայնքի ավագանին որոշում է. 1. «Կապան համայնքում 2022 թվականի համար տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու և Կապան համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N 125-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 29-ի N 142-Ն որոշման Հավելված 4-ը լրացնել 6․ կետով, հետևյալ բովանդակությամբ․
<<6․ <<Կապանի կոմունալ ծառայություն>> ՀՈԱԿ-ի ծառայություններից օգտվելու համար․
1)Գյուղատնտեսական աշխատանքների 1 հա-ի համար՝
ա․ Կոմբայնով հացահատիկահավաք– 10 000 դրամ և 20 լ դիզ․ վառելիք,
բ․ Շարքացանով սերմերի ցանում – 5000 դրամ և 15 լ դիզ․ վառելիք,
գ․ Սկավառակավոր կախովի տափանով հարթում-հավասարեցում,
կոշտերի մանրացում– 5000 դրամ և 20 լ դիզ․ վառելիք,
դ․ Գութանով վարում – 10000 դրամ և 30 լ դիզ վառելիք,
ե․ Կուլտիվատորով հողի փխրեցում, մոլախոտերի ոչնչացում,
պարարտացում – 5000 դրամ և 10 լ դիզ․ վառելիք,
զ․ Պարարտանյութի ցրիչով պարարտանյութի ցրում – 3000 դրամ և 10 լ դիզ վառելիք,
2)Այլ աշխատանքների համար՝
ա․ Մինի ամբարձիչ (CAT246D3) – 1 ժամի համար- 10 000 դրամ,
բ․ Ինքնաթափ մեքենա MAЗ-551626-580-050 - 100 կմ – 40 000 դրամ,
գ․ Գրեյդեր SHANTUI SG18-3 – 1 ժամի համար - 15 000 դրամ,
դ․ Բազմաֆունկցիոնալ էքսկավատոր CASE-57OST – 1 ժամի համար- 15000 դրամ>>։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|