Այսօր: Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 38
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 40
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Կապան ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Կապան, /+37460/720072, kapanmayor@gmail.com

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

20 դեկտեմբերի 2023 թվականի N 40

ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԼԱՆ, ԲՅՈՒՋԵ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԻՐԱԶԵԿՈՒՄ

Կապանի համայնքապետարանը տեղեկացնում է, որ 2023 թվականի դեկտեմբերի 20-ին՝ ժամը 15։00-ին, Կապանի մշակույթի կենտրոնի 2-րդ հարկի նախասրահում /հասցեն՝ ք․ Կապան, Չարենցի 1/ կքննարկվի՝
1․ Կապան համայնքի 2024 թվականի տարեկան աշխատանքային պլանը,
2․ Կապան համայնքի 2024 թվականի բյուջեն։
Շահագրգիռ բոլոր անձինք և կազմակերպությունները կարող են մասնակցել քննարկմանը։
Նախագծերի հետ կապված առաջարկությունները կարող եք ներկայացնել kapanmayor@gmail.com էլեկտրոնային փոստով մինչև 2023 թվականի դեկտեմբերի 19-ը, ժամը 15։00։

ԼՐԱՑՈՒՄ՝ ԻՐԱԶԵԿՈՒՄ  /05.12.2023Թ/ - Հայաստանի Հանարպետության կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 28-ի N 660 որոշմամբ հաստատված կարգի համաձայն, 2023 թվականի դեկտեմբերի 20-ին, ժամը 15։00-ին, Կապանի մշակույթի կենտրոնի 2-րդ հարկի նախասրահում /հասցեն՝ ք․ Կապան, Չարենցի 1/ տեղի կունենա Սյունիքի մարզի Կապան համայնքի Տավրուս բնակավայրի 2-րդ փողոցի N 26 և Օխտար բնակավայրի Ներքին թաղամաս N 13 հասցեներում վարչական շենքերի կառուցման վերաբերյալ հասարակական քննարկումը։
Վերոհիշյալ աշխատանքների հետ կապված ձեր առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող եք ներկայացնել Կապանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության բաժին կամ ուղարկել Կապանի համայնքապետարանի kapanmayor@gmail.com էլեկտրոնային փոստին մինչև 2023 թվականի դեկտեմբերի 19-ը, ժամը 15։00։
Փաստաթղթերին կարող եք ծանոթանալ քաղաքաշինության և հողաշինության բաժնում՝ հասցեն ք․ Կապան, Չարենցի 1։



Կից փաստաթղթեր՝
(195.80 Կբ)
(18.65 Կբ)
(18.07 Կբ)
(212.33 Կբ)
(14.83 Կբ)
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner