Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 431-րդ հոդվածը և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է. 1․ ՀՀ Սյունիքի մարզի Չափնի համայնքի և Ռուբեն Լենդրոշի Գրիգորյանի միջև 2008 թվականի հուլիսի 04-ին կնքված գյուղատնտեսական նշանակության համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի հասցեն՝ Սյունիքի մարզի Չափնի համայնքի «Հրպետաց Խութ», 3-րդ կարգի անջրդի վարելահող, մակերեսը՝ 5.0 հա, կադաստրային ծածկագիրը՝ 210-001-03 գյուղատնտեսական գործունեություն ծավալալելու նպատակով հողամասերը վարձակալության հանձնելու մասին պայմանագրից ծագած և չկատարված պարտավորությունները ընդհանուր՝ 108996 /հարյուր ութ հազար ինը հարյուր իննսունվեց/ ՀՀ դրամ, որից մայր գումար՝ 79301 /յոթանասունինը հազար երեք հարյուր մեկ/ ՀՀ դրամ և տույժ՝ 29695 /քսանինը հազար վեց հարյուր իննսունհինգ/ ՀՀ դրամ ներել:
2. Համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ապահովել սույն որոշման կատարումը։
|