«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն), ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված՝ 2023թ. դեկտեմբերի 6-ին՝ ժամը 12:30-ին, Կապանի մշակույթի կենտրոնի շենքում՝ ք.Կապան, Չարենցի 1 հասցեում, տեղի կունենա «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ կողմից նախատեսվող Գեղանուշի պոչամբարի նախագծի փոփոխության (այսուհետ՝ Նախատեսվող գործունեություն) շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ):
ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշման հավելվածով սահմանված ժամկետներում՝ հայտի վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները գրավոր կարող են ներկայացվել շրջակա միջավայրի նախարարություն՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ Շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3, հեռ․ 011/22-02-17,011/22-02-18, Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայքում (www.kapan.am), ք․ Կապան, Չարենց 1, հեռ․ +060521818: