29.05.23
ՇՆՈՐՀԱՎՈ՜Ր ՏՈՆԴ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
|
 Այսօր մայիսի 28-ն է և Հայաստանը նշում է Հանրապետության օրը` հայոց պետականության վերականգնման տոնը: Օրվա կապակցությամբ՝ Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, համայնքային և մարզային իշխանության ներկայացուցիչները, ավագանու, ՀՅԴ Կապանի «Արամ Մանուկյան» կոմիտեության անդամները, անհատ քաղաքացիները ծաղիկներ դրեցին Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր, ծնունդով կապանցի Արամ Մանուկյանի կիսանդրուն՝ հարգանքի տուրք մատուցելով նրա հիշատակին։ Ներկաները ծաղկադրման արարողություն կատարեցին նաև Գարեգին Նժդեհի շիրիմին և Պողոս Տեր Դավթյանի կիսանդրուն:  Օրն ամփոփվել է Կապանի մշակույթի կենտրոնի հրապարակում, որտեղ ելույթով հանդես է եկել փողային նվագախումբը։
|
|
28.05.23
ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ՝ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
|
Հարգելի՛ համաքաղաքացիներՇնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման 105-րդ տարեդարձի կապակցությամբ։ 1918 թվականի մայիսի 28-ը մեր տոնացույցի այն բացառիկ արժեք ունեցող օրերից մեկն է, երբ ամբողջանում են հայրենասիրության, հայրենի պետականության հանդեպ անմնացորդ նվիրումի բոլոր զգացողությունները և խորհրդանշում մեր ազգային առանձնահատկությունները: Ուղիղ 105 տարի առաջ մենք վերանվաճեցինք անկախ պետականություն ունենալու իրավունքն ու չնայած առկա դժվարություններին, մեր հողի վրա վերստեղծեցինք մեր պետությունը՝ Հայաստանի առաջին հանրապետությունը: Այն իրականություն դարձրեցինք Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերի արդյունքում, մեր հավաքական կամքի ու անձնազոհության շնորհիվ:Այսօր, ...
Մանրամասն |
|
26.05.23
ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ՝ ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
|
Սիրելի՛ շրջանավարտներՍրտանց շնորհավորում եմ ձեր կյանքի ամենակարևոր իրադարձություններից մեկի՝ դպրոցական Վերջին զանգի առթիվ: Այս տոնն իր մեջ յուրօրինակ խորհուրդ ունի․ Ավարտվում է դպրոցական անհոգ մանկությունը և սկսվում է մեծ կյանք մտնելու, կայանալու, ձևավորվելու, նորովի մտածելու և գործելու մի ժամանակահատված, որը դառնալու է վճռորոշ և ուղղորդիչ հետագա ողջ կյանքի համար:Սիրելի՛ շրջանավարտներ, կյանքի այս փուլում հիմք է դրվում ձեր հետագա ուղու ձևավորմանը, որի հիմքում մասնագիտական ճիշտ ընտրությունն է, իսկ մասնագիտական ճիշտ ընտրություն կատարած ու որակյալ կրթություն ստացած քաղաքացին այսօր մեր պետության կայուն զարգացման և հզորացման հենասյունն է: Առավել քան վստահ եմ, որ դուք կկատարեք գիտակցված և որ ամենակարևորն ...
Մանրամասն |
|
26.05.23
...ՈՒ ՀՆՉԵՑ ԶԱՆԳԸ ՎԵՐՋԻՆ ԱՆԳԱՄ
|
Կապանում արդեն ավանդույթ է դարձել վերջին զանգի համաքաղաքային տոնական միջոցառումների մեկնարկը ազդարարել կարմիր գորգի և «Հաջողակ շրջանավարտ» մրցանակաբաշխությամբ։ Այս տարի հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ ազգային, ազատագրական շարժման հերոս՝ Գարեգին Նժդեհի հուշահամալիրի տարածքում։ 2022-2023 ուսումնական տարվա շրջանավարտները խորհրդանշական կարմիր գորգի վրայով անցնելով փայլեցին թե՛ իրենց տեսքով,թե՛ ազատ ու անկաշկանդ խոսքով` պատասխանելով հաղորդավարների հարցերին։Օրվա սպասված իրադարձությունը «Հաջողակ շրջանավարտ 2023» -ի մրցանակաբաշխությունն էր։ Կապան համայնքի ղեկավարի տեղակալ Գոռ Թադևոսյանը նախ շնորհավորեց օրվա հերոսներին,այնուհետև, պատահականության սկզբունքով հանեց այն երկու ...
Մանրամասն |
|
18.05.23
ԿԱՊԱՆՈՒՄ ԷՐ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ (ԳՄՀԸ/GIZ) ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՂԵԿԱՎԱՐ ՄԱԴԼԵՆ ՌԱՈՒՇԵՆԲԵՐԳԵՐԸ
|
Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումների շրջանակում Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանն այսօր ընդունել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Մադլեն Ռաուշենբերգերի գլխավորած պատվիրակությանը։Համայնքի ղեկավարը բարձր է գնահատել GIZ-ի հայաստանյան գրասենյակի իրականացրած աշխատանքները բոլոր ուղղություններով և շնորհակալություն հայտնել համայնքապետարանի հետ ծավալած արդյունավետ համագործակցության համար։Գևորգ Փարսյանը, ԳՄՀԸ-ի հետ մինչ օրս համատեղ ծրագրերին մանրամասն անդրադառնալով, ընդգծել է հատկապես «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի կարևորությունը՝ համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման համատեքստում։ Նշենք, ...
Մանրամասն |
|
10.05.23
ԿԱՅԱՑԱՎ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ
|
Մայիսի 10-ին Կապանի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ավագանու հերթական նիստը, որը վարում էր համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գոռ Թադևոսյանը։ Նիստին մասնակցում էր ավագանու 21 անդամ, իսկ օրակարգը իր մեջ ամփոփում էր 9 հարց։Մինչ օրակարգի հաստատումը՝ ավագանին որոշեց լրամշակման և բնակչությանը իրազեկելու նպատակով հետաձգել Սյունիքի մարզի Կապան համայնքի փողոցները անվանափոխելու մասին որոշման նախագծի ընդունումը:Նիստի ընթացքում ավագանու հաստատմանն էր ներկայացվել Լեռնագործների թիվ 16 հասցեում կառուցվող՝ «Կապանի թիվ 3 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ–ի կանոնադրության նոր խմբագրությունը, աշխատողների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու և ...
Մանրամասն |
|
10.05.23
ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ՝ ԵՐԵԽԱՅԻ ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՊԱՅՄԱՆ
|
«Լավ ծնողները լավ մանկավարժներից ավելի կարևոր են»,- ասել է նշանավոր դաշնակահար և մանկավարժ Հենրիխ Նեյգաուզը՝ նկատի ունենալով, որ լավագույն մանկավարժներն անգամ անզոր կլինեն, եթե ծնողներն իրենք անտարբեր լինեն երաժշտության նկատմամբ: Հենց այս գաղափարը մասսայականացնելու և երեխաների մոտ երաժշտական գործիքների նկատմամբ հետաքրքրություն առաջացնելու նպատակով՝ մայիսի 10-ին Կապանի արվեստի պետական քոլեջի Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային դահլիճում տեղի ունեցավ Արվեստի և երեք երաժշտական դպրոցների միասնական համերգը, որտեղ ելույթ ունեցան տարբեր տարիքային խմբերի աշակերտները։Համերգին բացման և ծնողներին ուղղված խոսքով հանդես եկավ Կապան համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գոռ Թադևոսյանը, ով կարևորելով ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |