Այսօր: Շաբաթ, 13 Հուլիսի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 6
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԸ ԴՈՒՐՍ ԳՐԵԼՈՒ ԵՎ ՔԱՆԴԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 184-րդ հոդվածի 3-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով ՀՀ Ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարի 2007 թվականի հոկտեմբերի 31-ի N 787-Ն հրամանը և հաշվի առնելով «Տրիվիում Էքսպերտ» ՍՊ ընկերության 2023 թվականի ապրիլի 26-ի եզրակացությունը և Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում  է.

1․ ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան քաղաքի Երկաթուղայինների փողոցում գտնվող վերգետնյա հետիոտն կամուրջը՝ որպես վնասված գույք, դուրս գրել Կապան համայնքի հաշվեկշռից։

2․ ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի ղեկավարին․

1) լիցենզավորված կազմակերպության օժանդակությամբ և վերջինիս միջոցների հաշվին քանդել /ապամոնտաժել/ Կապան համայնքի Կապան քաղաքի Երկաթուղայինների փողոցում գտնվող վթարային վերգետնյա հետիոտն կամուրջը։

 2) Սույն որոշման 2-րդ կետում նշված ապամոնտաժման աշխատանքների իրականացման արդյունքում առաջացած շինաղբը կազմակերպության միջոցներով տեղափոխել համապատասխան աղբավայր, իսկ ջարդոնը որպես փոխհատուցում տրամադրել այդ աշխատանքներն իրականացրած կազմակերպությանը։ 

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից։ 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(24.33 Կբ) Draft
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner