Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 74-րդ հոդվածով, Կապան համայնքի ավագանին որոշում է. 1․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի ղեկավարի երդման արարողությունն անցկացնել 2021 թվականի դեկտեմբերի 3-ին, ժամը 15։00-ին։
2․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի ղեկավարի երդման արարողությունը կազմակերպել Կապանի մշակույթի կենտրոն համայնքային ոչ առևտրային կազմակերպության նախասրահում, հասցեն՝ ք․ Կապան, Չարենցի 1։
3․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի ղեկավարի երդման արարողությանը հրավիրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Սյունիքի մարզպետարանի, Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչների, մշակութային, հասարակական գործիչների, պատվավոր քաղաքացիների և այլն։
4․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի ղեկավարի երդման արարողության կազմակերպման պատասխանատվությունը դնել Կապանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Նելլի Շահնազարյանի վրա։
|