Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերության, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի է) կետի, հիմք ընդունելով ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 15-ի N 7-Ա որոշումը, Կապան համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել «Կապանի թիվ 11 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության լուծարման միջանկյալ հաշվեկշիռը՝ համաձայն հավելված N 1-ի։
2․ Հաստատել «Կապանի թիվ 11 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության լուծարման հաշվեկշիռը՝ համաձայն հավելված N 2-ի:
3․ Համայնքի ղեկավարին՝ Հիմնադրի անունից ապահովել «Կապանի թիվ 11 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության լուծարումից հետո մնացած գույքի հանձնումը «Կապանի թիվ 1 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։
|