Ղեկավարվելով «Վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հավելվածի 2.8–րդ բաժնի 1-ին կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման վարման կարգը սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Չափնի գյուղի հասցեավորումից հանել «Ըրկենանց» թաղամասը:
2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի, Չափնի գյուղի նախկին Ըրկենանց թաղամասի փողոցները անվանակոչել որպես Ըրկենանց գյուղի փողոցներ` համաձայն հավելվածի:
3. Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:
|