Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29)-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշման և հաշվի առնելով Հանրապետության համայնքների (բնակավայրերի) քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2022 թվականի հունիսի 22-ի N 2/փ-125 դրական եզրակացությունն ու Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Սյունիք բնակավայրի համակցված փաստաթղթում կատարել փոփոխություն և որպես առաջնահերթ միջոցառում, պաշտպանական կարիքների համար, պետական սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության 0.47726հա «հասարակական կառուցապատման» հողամասը (կադաստրային ծածկագիր՝ 09-082-0512-0020) փեխադրել հատուկ նշանակության հողերի կատեգորիա:
2. Համայնքի ղեկավարին՝ իրականացնել սույն որոշումից բխող գործառույթները:
|