Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 46-րդ, 48-րդ և 76-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշման և հաշվի առնելով Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է. 1. ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան քաղաքի Բեխ թաղամասում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության բազմամյա տնկարկների 0.44624 հա հողամասը` գյուղատնտեսությամբ զբաղվելու նպատակով, 5 /հինգ/ տարի ժամկետով, մրցույթով վարձակալությամբ օգտագործման տրամադրել, սահմանելով` 10 000 (տաս հազար ) դրամ մեկնարկային տարեկան վարձավճար։
2. Համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ապահովել սույն որոշման 1-ին կետով նախատեսված հողամասերի վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրման մրցույթի կազմակերպումը և իրականացումը:
|