Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է. 1. Համայնքի սեփականություն հանդիսացող գույքը՝ Կապան քաղաքի Ձորք թաղամասի թիվ 20 հասցեում գտնվող թիվ 13 ՆՈՒՀ-ի շենքի (Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 25032016-09-0025) 3-րդ հարկից՝ 201.15 քառ.մետր և 4-րդ հարկից՝ 228.1 քառ.մետր՝ ընդհանուրը 429.25 քառ.մետր մակերեսով հասարակական նշանակության տարածքը՝ անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Կապանի թիվ 3 Երաժշտական դպրոց» համայնքային ոչ առևտրական կազմակերպությանը՝ իր կանոնադրությամբ նախատեսված գործունեությունը իրականացնելու նպատակով:
2. «Կապանի թիվ 13 Նախադպրոցական ուսումնական հաստատության» համայնքային ոչ առևտրական կազմակերպությանը անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված անշարժ գույքից նվազեցնել 429.25 քառ.մետր համապատասխան մակերեսով տարածք:
3. Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:
|