Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 4.2)-րդ կետով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է. 1. Կապան համայնքի Չափնի և Ըրկենանց բնակավայրերի վարչական ղեկավարի լիազորություններից բխող գործառույթների իրականացումը վերապահել Սևաքար բնակավայրի վարչական ղեկավար Արման Մարտիրոսի Դավթյանին:
2. Կապան համայնքի Խդրանց բնակավայրի վարչական ղեկավարի լիազորություններից բխող գործառույթների իրականացումը վերապահել Ագարակ բնակավայրի վարչական ղեկավար Հայկ Գառնիկի Սահակյանին:
3. Կապան համայնքի Շիշկերտ բնակավայրի վարչական ղեկավարի լիազորություններից բխող գործառույթների իրականացումը վերապահել Ծավ բնակավայրի վարչական ղեկավար Սեյրան Ստեփանի Զաքարյանին:
4. Կապան համայնքի Գոմարան բնակավայրի վարչական ղեկավարի լիազորություններից բխող գործառույթների իրականացումը վերապահել Գեղանուշ բնակավայրի վարչական ղեկավար Ժիրայր Գառնիկի Զախարյանին:
5. Կապան համայնքի Դիցմայրի, Բարգուշատ, Սզնակ և Խոր Ձոր բնակավայրերի վարչական ղեկավարի լիազորություններից բխող գործառույթների իրականացումը վերապահել Սյունիք բնակավայրի վարչական ղեկավար Գառնիկ Շախնազարի Հարությունյանին:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|