Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ, Կապան համայնքի ավագանու 2021 թվականի մարտի 17-ի 31-Ա որոշմամբ և հաշվի առնելով Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է. 1. Սյունիք-1 միկրոռեգիոնալ մակարդակի տարածական պլանավորման փաստաթղթերում ներառված Սյունիք բնակավայրի համակցված փաստաթղթերում` համաձայն հավելվածի, համայնքային սեփականություն հանդիսացող հատուկ պահպանվող տարածքների նշանակության 0,3764 հա (կադաստրային ծածկագրեր 09-082-0510-0003) պատմական և մշակութային գործառնական նշանակության հողամասը (հատված ՀԷ-5) փոխադրել էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների հողերի կատեգորիա, «կոմունալ ենթակառուցվածքների հողեր» գործառնական նշանակությամբ:
2. Համայնքի ղեկավարին՝ իրականացնել սույն որոշումից բխող գործառույթները:
|