Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, «Վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հավելվածի 2.8–րդ բաժնի 1-ին կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգը սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման և հաշվի առնելով Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Աճանան գյուղում գտնվող «Կենտրոն» փողոցը անվանակոչել «Կենտրոնական» փողոց:
2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Գոմարան գյուղում գտնվող «Գյումարան» փողոցը անվանակոչել «1-ին» փողոց:
3. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Նորաշենիկ գյուղում գտնվող «Հասար» թաղամասը անվանակոչել «Գայլաձոր» թաղամաս:
4. Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:
|