Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ և 64-րդ հոդվածներով, հիմք ընդունելով թիվ 35 տարածքային ընտրական հանձնաժողովի 2021 թվականի նոյեմբերի 21-ի «Սյունիքի մարզի Կապան համայնքի ավագանու 2021 թվականի նոյեմբերի 14-ի ընտրությունների արդյունքներով Կապան համայնքի ավագանի ընտրվելու մասին» N 33-Ա որոշումը և 2021 թվականի նոյեմբերի 24-ի «Սյունիքի մարզի Կապան համայնքի ավագանու ընտրված անդամներ գրանցելու մասին» N 1 արձանագրությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է. Հաստատել Կապան համայնքի ավագանու 2021 թվականի նոյեմբերի 30-ի՝ համամասնական ընտրակարգով ընտրված նորընտիր ավագանու առաջին նիստի օրակարգը՝
1․ Համայնքի ղեկավարի ընտրություն
2․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի ղեկավարի երդման արարողության կազմակերպչական հարցերի մասին
3․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի ավագանու առաջին նստաշրջանի գումարման օրը սահմանելու մասին
|