Այսօր: Կիրակի, 21 Հուլիսի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 44
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԸ՝ Մ.ՊԱՊՅԱՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 18/40 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 139.2 ՔԱՌ. Մ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ «ՋՈՍԵ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով ««Дом русской книги» հասարակական մշակութային կենտրոն» նշանի իրավատեր «ՋՈՍԵ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 23.10.2021թ. գրությունը  և Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է.

 1. Համայնքի սեփականություն հանդիսացող գույքը՝ Կապան քաղաքի Մ.Պապյան փողոցի թիվ 18/40 հասցեում գտնվող գրադարանի (Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 27022014-09-0026)  139.2 քառ.մետր  մակերեսով հասարակական նշանակության տարածքը 5 /հինգ/ տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով օգտագործման տրամադրել ՋՈՍԵ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ մշակութային, լեզվի և գրականության զարգացման ու ամրապնդման  նպատակով, միաժամանակ պահպանելով համայնքային գրադարանի գործունեությունը:

2. Պարտավորեցնել «ՋՈՍԵ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն իր միջոցներով իրականացնել գրադարանի կապիտալ վերանորոգումը և համապատասխան գույքով, տեխնիկայով ու գրականությամբ վերազինումը և նշված ներդրումները սեփականության իրավունքով հանձնել Կապան համայնքին:

3. Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(16.00 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner