Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով և 34-րդ հոդվածով, Կապան համայնքի ավագանին որոշում է. 1. «Կապան համայնքում 2022 թվականի համար տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու և Կապան համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N 125-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 29-ի N 142-Ն որոշման Հավելված 4-ը լրացնել 5․ կետով, հետևյալ բովանդակությամբ․
«5․ «Կապան քաղաքի մանկական կենտրոն» ՀՈԱԿ-ի կողմից իրականացվող «Ամառային դպրոց» ծրագրին մասնակցելու համար՝ 10 օրվա համար 12000 դրամ։»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|