Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 431-րդ հոդվածը և հաշվի առնելով Կապանի համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է. 1․ ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի և Մամիկոն Վարդանյանի միջև 2016 թվականի հունիսի 23-ին կնքված համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի հասցեն՝ ք.Կապան, Մ․Պապյան փողոց 7/1, մակերեսը՝ 0․002 հա, կադաստրային ծածկագիրը՝ 09-001-0405-0061 կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրից Կապան համայնքի ղեկավարի 2022 թվականի հոկտեմբերի 12-ի թիվ 1448-Ա որոշմամբ լուծված ծագած և չկատարված պարտավորությունը ընդհանուր՝ 76627 /յոթանասունվեց հազար վեց հարյուր քսանյոթ/ ՀՀ դրամ, որից մայր գումար՝ 57228 /հիսունյոթ հազար երկու հարյուր քսանութ/ ՀՀ դրամ և տույժ՝ 19399 /տասնինը հազար երեք հարյուր իննսունինը/ ՀՀ դրամ ներել և այն համարել դադարած։
2․ Կապան քաղաքային համայնքի և Դավիթ Մուրադի Մելիքյանի միջև 2010 թվականի հունիսի 18-ին կնքված պետական /համայնքային/ սեփականություն հանդիսացող հողամասի հասցեն՝ ք.Կապան, Վ․Սարգսյանի անվան զբոսայգի 6, մակերեսը՝ 206,0քմ կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրից Կապան համայնքի ղեկավարի 2022 թվականի հոկտեմբերի 13-ի թիվ 1464-Ա որոշմամբ լուծված ծագած և չկատարված պարտավորությունը ընդհանուր՝ 2030755 /երկու միլիոն երեսուն հազար յոթ հարյուր հիսունհինգ/ ՀՀ դրամ, որից մայր գումար՝ 1940251 /մեկ միլիոն ինը հարյուր քառասուն հազար երկու հարյուր հիսունմեկ/ ՀՀ դրամ և տույժ՝ 90504 /իննսուն հազար հինգ հարյուր չորս/ ՀՀ դրամ ներել և այն համարել դադարած։
3. Համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ապահովել սույն որոշման կատարումը։
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից։
|