Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով և հաշվի առնելով Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է. 1․ ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հետ կնքված տեղական դրամաշնորհային պայմանագրով ձեռք բերված գույքը՝ թվով 90 /իննսուն/ աղբարկղ (յուրաքանչյուրը 134,666,66 ՀՀ դրամ, ընդհանուր՝ 12120000 ՀՀ դրամ), նվիրաբերել «Կապանի կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ-ին։
2․ Անհատ ձեռնարկատեր Արտյոմ Համբարձումյանի և ՀՀ Սյունիքի մարզի զարգացման և ներդրման հիմնադրամի հետ կնքված ապրանքների մատակարարման եռակողմ պայմանագրով ձեռք բերված գույքը նվիրաբերել «Կապանի ակումբագրադարանային միավորում» ՀՈԱԿ-ին և «Կապանի թանգարանների միավորում» ՀՈԱԿ-ին՝ համաձայն N 1 և N 2 հավելվածների։
3․ «Զարգացման նախաձեռնություններ» հ/կ-ի կողմից ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքին տրամադրված գույքը նվիրաբերել «Վ․Սարգսյանի անվան մանկական զբոսայգի» ՀՈԱԿ-ին՝ համաձայն N 3 հավելվածի։
4․ Կապան համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշմամբ նշված գույքի հանձնման-ընդունման գործընթացի իրականացումը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։ |