Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 23-ի «Հողամասերի պետական հաշվառման կազմակերպման և իրականացման կարգը սահմանելու մասին» թիվ 656 որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետի դրույթների և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Տալ համաձայնություն 2022 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմված Կապան համայնքի հողային հաշվեկշռին (հողային ֆոնդի առկայության և բախշման մասին հաշվետվություն)` համաձայն հավելվածի:
2. Համայնքի ղեկավարին՝ Կապան համայնքի հողային հաշվեկշիռը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին:
3․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրը։ |