Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 63-րդ հոդվածի, 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն և Կապան համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 29-ի N 146-Ա որոշումների և հաշվի առնելով Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է. 1. Կապան համայնքի Կապան քաղաքի Հ. Ավետիսյան փողոցի թիվ 38/1 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության «բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.01634 հա հողամասը (կադաստրային ծածկագիրը` 09-001-0405-0081)` բնակելի տան ընդլայնման նպատակով ուղղակի վաճառքի միջոցով օտարել Մարտիկ Գևորգյանին 725 800 (յոթ հարյուր քսանհինգ հազար ութ հարյուր) դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով:
2. Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:
|