Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 32-րդ կետով և 77-րդ հոդվածով և հաշվի առնելով «ՋԻ ԷՄ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՍՊ ընկերության 23.02.2022թ. N 22-0413 և N 22-0383 եզրակացությունները և Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է. 1. «Կապան քաղաքի կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ-ի սեփականություն հանդիսացող գույքը՝ 2 /երկու/ ԶԻԼ ԿՈ-449-10 աղբատար մեքենաները (հաշվառման համարանիշները՝ 418 AS 61 և 417 AS 61) դուրս գրել «Կապան քաղաքի կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ-ի հաշվեկշռից:
2. Մեքենաների վրա առկա պիտանի և սարքին պահեստամասերը ապամոնտաժել և օգտագործել «Կապան քաղաքի կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ-ի շահագործվող մեքենաների վրա:
3. «Կապան քաղաքի կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ-ի գույքագրման փաստաթղթերում և ամփոփագրում կատարել համապատասխան փոփոխություններ:
4. «Կապան քաղաքի կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ-ի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:
|