Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, համաձայն Կապան համայնքի ավագանու 2009 թվականի դեկտեմբերի 29-ի «Համայնքային սեփականություն համարվող գույքը /ոչ բնակելի տարածքները և շինությունները/ ուղղակի վաճառքով և հրապարակային սակարկություններով օտարելու դեպքում օտարման գին սահմանելու և մեկնարկային գին սահմանելու մասին» թիվ 103-Ն որոշման, հաշվի առնելով անշարժ գույքի գնահատման 02.03.2022թ. N 13 հաշվետվությունը և Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է. 1. Համայնքի սեփականություն հանդիսացող գույքը՝ Կապան համայնքի Վարդավանք գյուղի 3-րդ թաղամասի թիվ 5 հասցեում գտնվող 67.1 քառ.մետր մակերեսով ակումբի շենքը 0.03249 հա սպասարկման հողամասով /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 08022022-09-0034/ օտարել հրապարակային սակարկություններով՝ մեկնարկային գին սահմանելով 1500000 /մեկ միլիոն հինգ հարյուր հազար/ դրամ:
2. Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:
|