Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 63-րդ և 67-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 20-ի N 723-Ն, 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշումների և հաշվի առնելով Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան քաղաքի Գր. Արզումանյան փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 79 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0.025 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության «հասարակական կառուցապատման հողեր» գործառնական նշանակության հողամասը (կադաստրային ծածկագիր 09-001-0113-0204) աճուրդային կարգով օտարել` ավտոլվացման կետ կառուցելու նպատակով, մեկնարկային գին սահմանելով 721 875 (յոթ հարյուր քսանմեկ հազար ութ հարյուր յոթանասունհինգ) ՀՀ դրամ:
2. Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:
|