Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 63-րդ և 67-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 20-ի N 723-Ն, 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշումների և հաշվի առնելով Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Աղվանի գյուղում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 1.80063 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նշանակության արոտավայրը՝ (կադաստրային ծածկագիր 09-012-0108-0003) աճուրդային կարգով օտարել` գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով, մեկնարկային գին սահմանելով 1300 000 (մեկ միլիոն երեք հարյուր հազար) ՀՀ դրամ:
2. Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով։
|