Այսօր: Շաբաթ, 2 Նոյեմբերի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 79
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՆԵԼԼԻ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով և հաշվի առնելով Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում  է.

1․ «Հայկական Կարմիր խաչի ընկերություն» հասարակական կազմակերպության կողմից ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքին տրամադրված գույքը նվիրաբերել «Կապանի ակումբագրադարանային միավորում» ՀՈԱԿ-ին՝ համաձայն N 1 հավելվածի։  

2․ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի կողմից ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքին տրամադրված գույքը՝ երաժշտական գործիք հանդիսացող կլարնետը (RB700.457 ROY BENSON) նվիրաբերել «Կապանի Ա․ Խաչատրյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ին, իսկ ֆլեյտան (YAMAHA YTL 462 H)՝ «Կապանի թիվ 2 երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ի աշակերտ Վազգեն Նարեկի Սարգսյանին։

3․ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի կողմից ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքին տրամադրված գույքը նվիրաբերել «Կապանի մշակույթի կենտրոն» ՀՈԱԿ-ին՝ համաձայն N 2 հավելվածի։ 

4․ Կապան համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշմամբ նշված գույքի  հանձնման-ընդունման գործընթացի իրականացումը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։ 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՆԵԼԼԻ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(24.00 Կբ)
(17.10 Կբ)
(14.10 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner