Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ, Կապան համայնքի ավագանու 2021 թվականի մարտի 17-ի 31-Ա որոշումներով և հաշվի առնելով Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է. 1. Սյունիք-1 միկրոռեգիոնալ մակարդակի տարածական պլանավորման փաստաթղթերում ներառված Օխտար բնակավայրի համակցված փաստաթղթերում` համաձայն հավելվածի, քաղաքացու սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0,484 հա (կադաստրային ծածկագրեր 09-113-0202-0006) վարելահողը (հատված ԳԲ-1) փոխադրել բնակավայրերի նշանակության հողերի կատեգորիա, «բնակելի կառուցապատման» հողեր գործառնական նշանակությամբ:
2. Համայնքի ղեկավարին՝ իրականացնել սույն որոշումից բխող գործառույթները:
|