Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն, Կապան համայնքի ավագանու 2021 թվականի մարտի 17-ի թիվ 31-Ա որոշումներով և հաշվի առնելով Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է. 1․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Սյունիք բնակավայրերի համակցված փաստաթղթում կատարել փոփոխություն՝ համաձայն հավելվածի և որպես միջնաժամկետ միջոցառում ներառված պետական սեփականություն հանդիսացող անտառային նշանակության (09-082-0510-0001-ից) 1,7078 հա հողամասն (հատված ԱնԷ-1) ու համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության (09-082-0510-0001-ից) 1,2319 հա վարելահողը (հատված ԳԷ-2) փոխադրել որպես առաջնահերթ միջոցառում։
2․ 1-ին կետում նշված հողամասերը փոխադրել էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների հողերի կատեգորիա, «էներգետիկայի հողեր» գործառնական նշանակությամբ:
3. Համայնքի ղեկավարին՝ իրականացնել սույն որոշումից բխող գործառույթները:
|