Այսօր: Հինգշաբթի, 2 Մայիսի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 130
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՆԵԼԼԻ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 181-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածներով և հաշվի առնելով Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը,  համայնքի ավագանին որոշում է.

1.Կապան համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 27-ի «ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու և ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 143-Ա որոշումը մասնակի ուժը կորցրած ճանաչելու մասին» N 181–Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.

Որոշման 29-րդ կետով հաստատված N 29 հավելվածը հաստատել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:     

2․ Որոշել հաշվապահներին ներկայացվող հետևյալ մասնագիտական պահանջներն ու կարգերի դասակարգման չափորոշիչները․

1)I կարգ – բարձրագույն մասնագիտական կրթություն և առնվազն 3 տարվա մասնագիտական ստաժ կամ բարձրագույն կրթություն և առնվազն 10 տարվա մասնագիտական ստաժ,

2)II կարգ – բարձրագույն մասնագիտական կրթություն և մինչև 3 տարվա մասնագիտական ստաժ, կամ բարձրագույն կրթություն և մինչև 10 տարվա մասնագիտական ստաժ, կամ ընդհանուր /լրիվ/ միջնակարգ կրթություն կամ միջին մասնագիտական կրթություն և առնվազն 10 տարվա մասնագիտական ստաժ։ 

2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և դրա գորշողությունը տարածվում է 2023 թվականի փետրվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա։ 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՆԵԼԼԻ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(17.14 Կբ)
(27.50 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner