Այսօր: Ուրբաթ, 3 Մայիսի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 108
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2021 թվականի N_
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԻՆԻՍԻ 03-Ի N 64-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, հիմք ընդունելով ՀՀ Կառավարութան 16.06.2005թ. թիվ 906-Ն որոշումը և հաշվի առնելով համայնքի ղեկավարի   առաջարկությունը,  Կապան համայնքի ավագանին   ո ր ո շ ու մ  է. 

1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան  համայնքի ավագանու 2021թվականի հունիսի 3-ի «Սյունիքի մարզի Կապան համայնքի վարչական սահմաններում /Սևաքար բնակավայր/ գտնվող հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությանը կառուցապատման իրավունքով հողամաս հատկացնելու մասին» թիվ 64-Ա որոշման մեջ կատարել հետևյալ  փոփոխությունը և լրացումը.

1) Որոշման 1-ին կետում  «գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքեր 69.99576 հա» բառերը փոխարինել «գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքեր 8.63327 հա և գյուղատնտեսական նշանակության արոտավայր 61.36249 հա» բառերով:

2.Հավելված N1-ում ցանկի 17-րդ կետում   «այլ հողատեսքեր» բառերը  փոխարինել «արոտավայր» բառով:       

2.Կապան համայնքի ղեկավար Գ.Փարսյանին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(15.52 Կբ) Nakhagits
(21.59 Կբ) Havelvats
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner