Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով, 2021 թվականի դեկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով և մինչև վերջինիս ուժի մեջ մտնելը գործող Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ մասով համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Պետական կամ համայնքային հողամասերում գտնվող ինքնակամ կառույցների նկատմամբ պետության կամ համայնքների սեփականության իրավունքի պետական գրանցման կարգը հաստատելու մասին» թիվ 731-Ն, ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշումների, հիմք ընդունելով «ԶԵՓՅՈՒՌ ԱՐՏ» ՍՊ ընկերության 22.04.2024թ. թիվ ՏԵ04/66 եզրակացությունը, որակավորում ունեցող անձի կողմից տրված հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքը /ծածկագիր` 2022M1QGTQ/ և քննության առնելով Արմիդա Ավագյանի դիմումը, ո ր ո շ ու մ ե մ
1.Համայնքի Կապան քաղաքի Մ․Ստեփանյան փողոցի թիվ 40/18 հասցեի հարևանությամբ Արմիդա Բայանդուրի Ավագյանի կողմից բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված երկհարկանի շինությունը, որի 1-ին հարկում 4.0 քառ․մ արտաքին /2.9 քառ․մ ներքին/ մակերեսով ավտոտնակ է, իսկ 2-րդ հարկում 4.0 քառ․մ արտաքին /3.5 քառ․մ ներքին/ մակերեսով ծածկ, որի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը և վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ճանաչել օրինական և համարել համայնքային սեփականություն` առանձնացնելով 0.0004 հա սպասարկման հողամաս:
2. Շինությանը տրամադրել հասցե.Սյունիքի մարզ, Կապան համայնք, ք. Կապան, Մ․Ստեփանյան փողոց, թիվ 40/33։