Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով, 2021 թվականի դեկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով և մինչև վերջինիս ուժի մեջ մտնելը գործող Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ մասով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Պետական կամ համայնքային հողամասերում գտնվող ինքնակամ կառույցների նկատմամբ պետության կամ համայնքների սեփականության իրավունքի պետական գրանցման կարգը հաստատելու մասին» թիվ 731-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշումների, հիմք ընդունելով «ՐՈՒԼՐ» ՍՊ ընկերության 22.09.2023 թվականի եզրակացությունը, որակավորում ունեցող անձի կողմից տրված հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքը /ծածկագիր 2023JCH5CS/ և քննության առնելով Ռոմա Դանիելյանի դիմումը. որոշում եմ
1.Համայնքի Կապան քաղաքի Մ․Հարությունյան փողոցի թիվ 10 շենքի հարևանությամբ բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման 0.00168 հա հողամասում Ռոմա Ռազմիկի Դանիելյանի կողմից ինքնակամ կառուցված երկհարկանի շինությունը, որի 1-ին հարկում 16.8 քառ․ մ արտաքին /13.8 քառ․մ ներքին/ մակերեսով ավտոտնակ է, իսկ 2-րդ հարկում 16.8 քառ․մ մակերեսով ծածկ է, որի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը և վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ճանաչել օրինական և համարել համայնքային սեփականություն` առանձնացնելով 0.00168 հա սպասարկման հողամաս:
2.Շինությանը տրամադրել հասցե. Սյունիքի մարզ, Կապան համայնք, ք. Կապան, Մ․Հարւոթյունյան փողոց, թիվ 10/48։