Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 2019 թվականի նոյեմբերի 19-ի «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» թիվ 225-Ն օրենքով, 2021 թվականի դեկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով և մինչև վերջինիս ուժի մեջ մտնելը գործող Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն, Կապանի քաղաքային համայնքի ավագանու 2012 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 101-Ա որոշումներով և քննության առնելով Էրիկ Բալայանի դիմումը. որոշում եմ
1.Համայնքի Կապան քաղաքի «Սարահարթ» այգեգործական ընկերության թաղամասի թիվ 13/1 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման գոտում Էրիկ Ալիկի Բալայանի կողմից ինքնակամ կառուցված, համայնքային սեփականություն գրանցված 49.9 քառ.մ արտաքին /44.9 քառ.մ ներքին/ մակերեսով այգետնակը, 32.3 քառ․մ մակերեսով հարթակը /ծածկը/, 0.50 քառ․մ և 2.60 քառ․մ մակերեսով պարիսպները, 0.05438 հա սպասարկման հողամասով` 472670 (չորս հարյուր յոթանասուներկու հազար վեց հարյուր յոթանասուն) դրամով (49.9x30000x0.0874=130840 դրամ այգետնակի, /32.3+0.5+2.6/x20000x0.0874=61880 դրամ հարթակի /ծածկի/, պարիսպների համար, 543.8x514.8=279950 դրամ հողամասի համար) ուղղակի վաճառքի միջոցով օտարել Էրիկ Ալիկի Բալայանին (ծնված 17.06.1987թ.):
2.Որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարների` 60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած։