Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով,38-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021թվականի հուլիսի 15-ի N1169-Ն որոշման 2-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերը , Կապան համայնքի ավագանու 2025թվականի փետրվարի 11-ի N14-Ա և 2025թ. հունվարի 13-ի թիվ 3–Ն որոշումները , որոշում եմ
1. Նախադպրոցական ուսումնական հաստատություն հաճախող զինծառայող ծնողի, ռազմական գործողություններին մասնակցած ծնողի երեխաների, Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ընթացքում կամ հակառակորդի նախահարձակ գործողոիթյան հետևանքով զոհված (մահացած) կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ժամանակ անհայտ կորելու հետևանքով դատական կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծառայողի երեխաների համար 2023թվականի սեպտեմբերի 1-ից և Կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար 2022թվականի սեպտեմբերի 1-ից գանձված վարձավճարները համայնքի բյուջեի բաժին 09 խումբ 01 դաս 01 բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 4729 հոդվածից ընդամենը 141100/մեկ հարյուր քառասունմեկ հազար մեկ հարյուր/ՀՀդրամ հետ վերադարձնել 8/ութ/ ծնողների՝ համաձայն հավելվածի:
2․Հանձնարարել ֆինանսական բաժնին` կատարել համապատասխան ֆինանսավորում: