Այսօր: Կիրակի, 28 Ապրիլի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 88
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՆՆԱ ՓԱՐՍԱԴԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2021 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻՑ ԾԱԳԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով,  հիմք ընդունելով  Հայաստանի Հանրապետության  քաղաքացիական օրենսգրքի 431-րդ հոդվածը և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին  որոշում  է.

 1․ ՀՀ Կապան համայնքի և Արմինե Հայրապետյանի միջև 2012 թվականի օգոստոսի 17-ին կնքված համայնքային սեփականություն հանդիսացող  հողամասի հասցեն՝ ք.Կապան, Մ.Պապյան փողոց 19/2, մակերեսը՝ 0.0072 հա, կադաստրային ծածկագիրը՝ 09-001-0407-0014 կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրից Կապան համայնքի ղեկավարի 03 սեպտեմբերի 2020թ. թիվ 1231-Ա որոշմամբ լուծված ծագած և չկատարված պարտավորությունը ընդհանուր՝ 1253183 /մեկ միլիոն երկու հարյուր հիսուներեք հազար մեկ հարյուր ութսուներեք/ ՀՀ դրամ, որից մայր գումար՝ 481139 /չորս հարյուր ութսունմեկ հազար մեկ հարյուր երեսունինը/ ՀՀ դրամ և  տույժ՝ 772044 /յոթ հարյուր յոթանասուներկու հազար քառասուն չորս/  ՀՀ դրամ  ներել և այն համարել դադարած։

2․ ՀՀ Կապան համայնքի և «ԳԵՎԼԵՌ» ՍՊ ընկերության միջև 2018 թվականի հունիսի   12-ին կնքված՝ համայնքային սեփականություններ համարվող, թիվ Գ-50 պայմանագրով՝ ք.Կապան, Դավիթ Բեկ թաղամաս 8/8 հասցեի դերիվացիոն ջրանցքի՝ մակերեսը 250 քմ, թիվ Գ-51 պայմանագրով՝ ք.Կապան Լեն Հանքեր թաղամաս 23/5 հասցեի դերիվացիոն ջրանցքի՝ մակերեսը 250 քմ, թիվ Գ-52 պայմանագրով՝ ք.Կապան Լեն Հանքեր թաղամաս 22 հասցեի շինությունների՝ մակերեսը 250 քմ, ծագած և չկատարված պարտավորությունները ընդամենը տույժ՝ 104626 /մեկ հարյուր չորս հազար վեց հարյուր քսանվեց/  ՀՀ դրամ ներել:

3. Համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ապահովել սույն որոշման կատարումը։  

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՆՆԱ ՓԱՐՍԱԴԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(27.76 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner