Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանս քննության առնելով Լևոն Գրիշայի Կարապետյանի նկատմամբ հարուցված վարչական վարույթի նյութերը, պ ա ր զ ե ց ի
Լևոն Գրիշայի Կարապետյանի նկատմամբ վարչական մարմնի նախաձեռնությամբ 2025 թվականի ապրիլի 17-ին հարուցվել է վարչական վարույթ՝ սեփականության իրավունքով նրան պատկանող ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Լեռնագործների փողոց 3/4 հասցեում գտնվող (կադաստրային ծածկագիրը՝ 09-001-0396-0071-001-040, հասարակական նշանակության շինություն) անշարժ գույքի հարկի գծով 2023-2024 թվականների համար հաշվարկված և չվճարված հարկային պարտավորությունները՝ 56861 ՀՀ դրամ, որից ապառք` 49351 ՀՀ դրամ, տույժ` 7510 ՀՀ դրամ, և ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Շահումյան փողոց 26/19 հասցեում գտնվող (կադաստրային ծածկագիրը՝ 09-001-0513-0209-001-019, բնակարան) անշարժ գույքի հարկի գծով 2021-2024 թվականների համար հաշվարկված և չվճարված հարկային պարտավորությունները՝ 5885 ՀՀ դրամ, որից ապառք` 4876 ՀՀ դրամ, տույժ` 1009 ՀՀ դրամ, գանձելու նպատակով։
Լևոն Գրիշայի Կարապետյանն ամբողջությամբ կատարել է վերոնշյալ հարկային պարտավորությունները, որի կապակցությամբ էլ վարչական մարմնի նախաձեռնությամբ հարուցված անշարժ գույքի հարկի գծով չվճարված հարկային պարտավորությունների գանձման վարչական վարույթը ենթակա է կարճման։
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 5-րդ մասերով՝ ո ր ո շ ու մ ե մ
1. Լևոն Գրիշայի Կարապետյանի նկատմամբ վարչական մարմնի նախաձեռնությամբ 17․04․2025թ․ հարուցված անշարժ գույքի հարկի գծով չվճարված հարկային պարտավորությունների գանձման վարչական վարույթն ամբողջությամբ կարճել։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում վարչական ակտի հասցեատիրոջը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից։
3․ Սույն որոշումը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված ընդհանուր կարգով: