Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանս քննության առնելով Իշխան Մասիսի Հայրապետյանի նկատմամբ հարուցված վարչական վարույթի նյութերը, պ ա ր զ ե ց ի
1․Նկարագրական մաս․
Իշխան Մասիսի Հայրապետյանը հանդիսանալով տեղական հարկ վճարող սուբյեկտ, օրենքով սահմանված կարգով չի կատարել հարկ վճարելու իր պարտականությունը, ինչի հետևանքով 2025 թվականի ապրիլի 17-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով վարչական մարմնի նախաձեռնությամբ հարուցվել է անշարժ գույքի հարկի գծով չվճարված հարկային պարտավորությունների գանձման վարչական վարույթ։
2․Պատճառաբանական մաս․
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում ապահովելով գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը՝ բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում վարչական ակտն ընդունելու համար էական նշանակություն ունեցող հետևյալ փաստերը․
Համաձայն Կապանի համայնքապետարանի եկամուտների գանձման, առևտրի և սպասարկման բաժնի 14.02.2025թ. տեղեկանքի՝ Իշխան Մասիսի Հայրապետյանին սեփականության իրավունքով պատկանող, Սյունիքի մարզի Կապան քաղաքի Երկաթուղայինների փողոց 3-րդ նրբանցք 63 հասցեում գտնվող, 09-001-0531-0023-002 կադաստրային ծածկագրով անշարժ գույքի (անհատական բնակելի տուն, բնակելի կառուցապատման հող) հարկի գծով 2012-2024թթ․ համար հաշվարկված հարկային պարտավորությունները կազմում են 27296 ՀՀ դրամ, որից ապառք՝ 20373 ՀՀ դրամ, տույժ՝ 6923 ՀՀ դրամ։
ՀՀ Սահմանադրության (2015 թվականի փոփոխություններով) 60-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ:
Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքի (այսուհետ՝ նաև Օրենսգիրք) 224-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անշարժ գույքի հարկը հարկ վճարողներին սեփականության իրավունքով պատկանող հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքի համար (․․․) համայնքների բյուջեներ վճարվող տեղական հարկ է, որը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից:
Օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անշարժ գույքի հարկ վճարողներ են համարվում (․․․) ֆիզիկական անձինք, (․․․)։
Օրենսգրքի 227-րդ հոդվածը սահմանում է․ «1. Անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ է համարվում անշարժ գույքը` հողամասերը և (կամ) դրանց բարելավումները: 2․ Սույն բաժնի կիրառության իմաստով, հողամասերը` ըստ նպատակային և գործառնական նշանակության, սահմանվում են Հայաստանի Հանրապետության հողային օրենսդրությամբ, իսկ հողամասերի բարելավումներ են համարվում հողամասերում կառուցված ստորգետնյա և վերգետնյա շենքերը, շինությունները կամ կառույցները (․․․)»։
Օրենսգրքի 231-րդ հոդվածը սահմանում է․ «1. Անշարժ գույքի հարկի պարտավորությունն առաջանում է անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտի կամ դրա մի մասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման ամսվան հաջորդող ամսվա 1-ից: (․․․) 2. Անշարժ գույքի հարկի հաշվարկումը դադարում է անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտի կամ դրա մի մասի նկատմամբ սեփականության իրավունքը դադարելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից: (․․․)»։
Օրենսգրքի 232-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ֆիզիկական անձանց համար անշարժ գույքի հարկի հաշվարկման համար հաշվետու ժամանակաշրջան է համարվում յուրաքանչյուր հաշվետու տարին:
Օրենսգրքի 236-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ֆիզիկական անձինք անշարժ գույքի հարկի գումարները (․․․) անշարժ գույքի գտնվելու վայրի համայնքի բյուջե են վճարում հետևյալ ժամկետներում՝ (․․․) 1) ֆիզիկական անձինք՝ մինչև հարկային տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ. (․․․)։
Օրենսգրքի 401-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում է տույժ:
Այսպիսով, Իշխան Մասիսի Հայրապետյանն օրենքով սահմանված կարգով չի վճարել վերը նշված անշարժ գույքի հարկի գծով իր պարտավորությունները, որը ընդհանուր առմամբ կազմում է՝ 27296 ՀՀ դրամ, որից ապառք՝ 20373 ՀՀ դրամ, տույժ՝ 6923 ՀՀ դրամ։
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ, 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 4-րդ կետերով, ՀՀ Հարկային օրենսգրքի 11-րդ բաժնով, 401-րդ հոդվածով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-61-րդ հոդվածներով՝ ո ր ո շ ու մ ե մ
1․ Իշխան Մասիսի Հայրապետյանից հօգուտ Կապան համայնքի բյուջեի գանձել 27296 (քսանյոթ հազար երկու հարյուր իննսունվեց) ՀՀ դրամ, որից ապառք՝ 20373 (քսան հազար երեք հարյուր յոթանասուներեք) ՀՀ դրամ, տույժ՝ 6923 (վեց հազար ինը հարյուր քսաներեք) ՀՀ դրամ` որպես ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Երկաթուղայինների փողոց 3-րդ նրբանցք 63 հասցեում գտնվող և սեփականության իրավունքով նրան պատկանող անշարժ գույքի համար վճարման ենթակա հարկի գումար։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում վարչական ակտի հասցեատիրոջն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից։
3․ Դրամական պահանջները չկատարելու դեպքում սույն որոշումը կներկայացվի հարկադիր կատարման «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքին համապատասխան` վարչական ակտն անբողոքարկելի դառնալուց հետո՝ եռամսյա ժամկետում:
4․ Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով Կապան համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ ՀՀ վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։