Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ և 17-րդ հոդվածներով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը նիստի օրակարգը հաստատելու մասին, Կապան համայնքի ավագանին որոշում է.
Հաստատել Կապան համայնքի ավագանու 2021 թվականի հունիսի 3-ի թիվ 5 արտահերթ նիստի օրակարգը.
Հաստատել Կապան համայնքի ավագանու 2021 թվականի հունիսի 3-ի թիվ 5 արտահերթ նիստի օրակարգը.
1․ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից նպատակային հատկացումներ (սուբվենցիաներ) ստանալու նպատակով 2021 թվականին բյուջետային ծրագրավորման հայտեր ներկայացնելուն համաձայնություն տալու մասին
2․ Համայնքի սեփականություն հանդիսացող գույքը՝ Կապան համայնքի Կապան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 35/56 հասցեում գտնվող 5.8 քառ.մ մակերեսով տարածքը հրապարակային սակարկություններով օտարելու մասին
3․ Համայնքի սեփականություն հանդիսացող գույքը` Ներքին Հանդ բնակավայրի 2-րդ փողոցի թիվ 12 շենքի թիվ 2 բնակարանը անհատույց (նվիրատվության կարգով) օտարելու մասին
4․ Գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով հողամասերը վարձակալության հանձնելու մասին պայմանագրից ծագած պարտավորությունները ներելու մասին
5․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Գեղանուշ, Սյունիք և Օխտար գյուղերում փողոցները անվանակոչելու մասին
6. Սյունիքի մարզի Կապան համայնքի վարչական սահմաններում (Նորաշենիկ բնակավայր) գտնվող 0.8101 հա հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին
7. Սյունիքի մարզի Կապան համայնքի վարչական սահմաններում (Նորաշենիկ բնակավայր) գտնվող 0.89747 հա հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին
8. Սյունիքի մարզի Կապան համայնքի վարչական սահմաններում (Սյունիք բնակավայր) գտնվող 0.76338 հա հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին
9. Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան քաղաքի գլխավոր հատակագծում փոփոխություններ կատարելու և 0.73872 հա հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին
10․ Սյունիքի մարզի Կապան համայնքի վարչական սահմաններում (Անտառաշատ բնակավայր) գտնվող 0.02256 հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին
11․ Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան քաղաքի գլխավոր հատակագծում փոփոխություններ կատարելու և 0.73872 հա հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին
12․ Սյունիքի մարզի Կապան համայնքի վարչական սահմաններում (Արծվանիկ բնակավայր) գտնվող հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու և <<Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ>> ՓԲ ընկերությանը կառուցապատման իրավունքով հողամաս հատկացնելու մասին
13․ Սյունիքի մարզի Կապան համայնքի վարչական սահմաններում (Չափնի բնակավայր) գտնվող հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու և <<Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ>> ՓԲ ընկերությանը կառուցապատման իրավունքով հողամաս հատկացնելու մասին
14․ Սյունիքի մարզի Կապան համայնքի վարչական սահմաններում (Սևաքար բնակավայր) գտնվող հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու և <<Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ>> ՓԲ ընկերությանը կառուցապատման իրավունքով հողամաս հատկացնելու մասին
15․ Սյունիքի մարզի Կապան համայնքի ավագանու 2007 թվականի հոկտեմբերի 05-ի N 42-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
16․Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան քաղաքի գլխավոր հատակագծում փոփոխություններ կատարելու և 0.1693 հա հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին
|