Այսօր: Կիրակի, 14 Ապրիլի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 6
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՊԱՆ ՔԱՂԱՔԻ Ա․ՄԱՆՈՒԿՅԱՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 5Ա/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ԱՐԱՅԻԿ ՌԻԿՈՅԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ 25,84 ՔՄ ԱՎՏՈՏՆԱԿԸ ԵՎ 0,00457 ՀԱ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀՈՂԱՄԱՍԸ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ, ԿԱՊԱՆ ՔԱՂԱՔԻ ՄԻՆԱՍ ՊԱՊՅԱՆ ՓՈՂ․, ԹԻՎ 16/43 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 18,7 ՔՄ ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔԻ ՀԵՏ ՓՈԽԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի  18-րդ  հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության «Քաղաքացիական օրենսգրքի» 589–րդ հոդվածով, հաշվի առնելով անշարժ գույքերի գնահատման 26.01.2024թ. N 03 և N 04 հաշվետվությունները և     Կապան համայնքի ղեկավարի   առաջարկությունը,  Կապան համայնքի ավագանին   որոշում  է.

1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան քաղաքի Ա․Մանուկյան փողոցի թիվ 5ա/1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Արայիկ Ռիկոյի Գրիգորյանին պատկանող  25,84 քմ ավտոտնակը և 0,00457 հա սպասարկման հողամասը, համայնքային կարիքների համար, փոխանակել Կապան համայնքի սեփականությունը հանդիսացող՝ Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան քաղաքի Մինաս Պապյան փող․, թիվ 16/43 հասցեում գտնվող 18,7 քմ ոչ բնակելի տարածքի հետ։

2. Համայնքի ղեկավարին՝ Արայիկ Ռիկոյի Գրիգորյանի հետ կնքել գույքի փոխանակության պայմանագիր՝ ապահովելով պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցումը:

3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(29.01 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner